Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հանրությանն ավելի շատ հետաքրքրում է` «Քանիսո՞վ ծախեցիր Արցախը»

Հանրությանն ավելի շատ հետաքրքրում է` «Քանիսո՞վ ծախեցիր Արցախը»
05.06.2025 | 18:07

Լուսանկարում պատկերվածը շարունակում է կաթողիկոսից «օտչյոտներ» պահանջել

Նախ` դու ո՞վ ես, որ կաթողիկոսը կամ որևէ հոգևորական քո հարցերին պատասխանի:

Երկրորդը` բան գիտե՞ս, ասա՛:

Նիկո'լ, հանրությանն ավելի շատ հետաքրքրում է հետևյալ հարցը`

«Քանիսո՞վ ծախեցիր Արցախը»:

Ասեկոսեների համաձայն` 5-6 միլիարդ դոլար ես վերցրել:

Հետո, ըստ ասեկոսեների, «Քանիսո՞վ ծախեցիր Տավուշը ու պատրաստվում ես, եթե արդեն չես ծախել, տալ Սյունիքի հարավը»:

Համոզված եմ` Նիկոլ Անհողը ՀԱԵ-ի ու կաթողիկոսի հետ կապված այս ամենը դիտավորյալ է կազմակերպել` շեղելու հանրության ուշադրությունը իր արած հերթական աղետալի քայլից, որի մասին հանրությունը դեռ չգիտի:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ